ՆԱԶԱՐՅԱՆ Արման Հրանտի. ծմնվել է 1928 թվականի հունիսի 16-ին  Պլովդիվում (Բուլղարիա): Լեզվաբան-ռոմանագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1984): Ավարտել է ԵՌՕԼՄԻ (1950): 1966-83-ին՝ Մոսկվայի Պ. Լումումբայի անվան համալսարանի, 1983-98-ին՝ ԵՊՀ, 1998-ից՝ ԵՊԼՀ դասախոս, 1987-93-ին, միաժամանակ՝ ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ:

Զբաղվում է ֆրանսերենի և ընդհանուր դարձվածաբանության հարցերով («Ֆրանսերեն դարձվածաբանության զարգացման պատմություն», ռուսերեն, 1981, «Արդի ֆրանսերեն լեզվի դարձվածաբանություն», ռուսերեն, 1987, «Լեզվաբանական տերմինների ֆրանսերեն-հայերեն-ռուսերեն ուսումնական բառարան», 1993, «Ֆրանսիական առածներ և ասացվածքներ», 1994, «Ֆրանսերենի համեմատությունների դարձվածքները», 1997): Հեղինակ է բառարանների («Անգլիական առածների և ասացվածքների պատկերազարդ բառարան», 1999, «Անգլերեն դարձվածքների ուսումնական համառոտ բառարան», 2000) և ուսումնական ձեռնարկի («Թարգմանաբանական ուսումնական ձեռնարկ», 2000, համահեղինակ): 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am