ԱՃԵՄՅԱՆ Գևորգ Վարդանի ծնվել է 1932 թվականի փետրվարի 18-ին, Մումբուջ քաղաքում (Սիրիա): Գրող։ Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը (1958)։ Աճառյանի ստեղծագործության հիմնական թեման սփյուռքահայության պայքարն է հանուն ազգապահպանման։ Լույս է ընծայել «Անկարելի պատմութիւն» (1956), «Օրերէն ետք» (1958), «Անորոշութեամբ եւ մասամբ նորին» (1959), «Անապահովութեան փողոցներ» (1964), «Պիտի չարչարեմ բառերը» (1967), «Ակամայ ծաղրածուն եւ այլ դերասաններ» (1968), «Հաւերժակաև ճանապարհ» (1975), «Հարդագողի ժառանգորդները» (1983) պատմվածքների, վեպերի ժողովածուները, «Սիմֆոնիա՝ աններդաշնակության մեջ» (1962, անգլերեն) վեպը։ Տեսական-քննադատական և գրական վերլուծությունների ուսումնասիրություններն ամփոփել է «Տեսական քննադատական փորձեր» (1962-82) ժողովածուում։ 

 
Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ստեղծագործություններ

Անապահովության փողոցներ, Երևան, 1968թ.։ 

Խօսք ճանապարհի (ա.տ.), 1999թ.։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am