ԱՂԱԲԱԲ (Աղաբաբյան) Հակոբ Բեժանի ծնվել է 1875 թվականի նոյեբերի 26-ին գ. Անքար գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): Մանկավարժ, գրող: Ռ.Հ. Աղաբաբյանի հայրը: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Խնկո Ապոր և Հ. Ապրեսյանի հետ կազմել է «Մեր դպրոցը», «Հայրենի աշխարհ» և «Հայրենագիտություն» դասագրքերը: Աղաբաբի բանաստեղծությունները տպագրվել են «Մանկական ալբոմ» (2 փունջ, 1907, 1908), «Ծաղիկներ» (2 փունջ, 1911, 1920) ժողովածուներում: Գրել է լեգենդներ, հեքիաթներ, պոեմներ, «Հաղթված բազեն» հայկական առաջին մանկական օպերայի լիբրետոն: Մահացել է 1926 թվականի նոյեմբերի 28-ին Թիֆլիսում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am