ԱՂԱԲԵԿՅԱՆ Մարկոս ծնվել է 1830 թվականին Զմյուռնիաում: Հրապարակագիր, խմբագիր, մանկավարժ: Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան. Փարիզի Մուրատյան (1843-49) վարժարաններում: 1851-ին Մ. Մամոտյանի հետ Զմյուռնիայում հիմնել է մասնավոր ուսումնարան. 1860-63-ին Թիֆլիսում խմբագրել Է «Կռունկ Հայոց աշխարհին» կովկասահայ առաջին ամսագիրը. 1866-67-ին Կ. Պոլիսում՝ «Ծիլն Ավարայրի» պարբերականը: Աշխատակցել է «Արևելյան մամուլ»,  «Լույս». «Բյուզանդիոն», «Ծաղիկ». «Լումա» պարբերականներին: Հոդվածներում և առանձին աշխատություններում արտահայտել է արևելահայ համքարությունների շահերը, պաշտպանել 1860-ական թթ հայ ազգային-ազատագրական շարժումները մասնավորապես 1862-ի Զեյթունի ապստամբությունը: Քննադատել է հայ Եկեղեցու իրավունքները սահմանափակող «Պոյոժենիեն»: Կողմնակից է եղել արևհլահայերենի և արևմտահայերենի մերձեցման միջոցով միասնական լեզվի ստեղծմանը: Գրել է «Տեղեկագիր Ամենայն հայոց կաթողիկոսութեան այժմեան վիճակին վրայ» (1865) և երկհատոր «Հայ ժողովրդի պատմութիւն» (ձեռագիր. Մատենադարան) աշ- խատությունները: Ֆրանսերենից թարգմանել է Ֆ. Ֆիզոյի «Քաղաքակրթության պատմությունը»:
Մ. Աղաբեկյանը մահացել է 1908 թվականին Կ. Պոլիսում: 

Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am