ԱԿԻՇՅԱՆ Նուպար ծնվել է 1934 թվականի Գըրըգխան գյուղում (Կիլիկիա): Գրող, հրապարակախոս: Սովորել է Մելգոնյան կրթական հաստատությունում (1955), ավարտել Կալիֆոռնիայի (1960) և Բոստոնի (1965) համալսարանները, մասնագիտացել բնագիտության բնագավառում: 1957-ին հաստատվել է ԱՄՆ-ում: Աշխատակցել է «Պայքար», «Զարթոնք», «Արև», «Նոր օր» (1978-ից) պարբերականներին: Ակիշյանի ստեղծագործությունները նվիրված են սփյուռքահայ կյանքին, հայապահպանությանը: Լույս են տեսել «Հոսանքն ի վար» (1976), «Անարգուած մարդիկ» (1978), «Օտար անցորդը» (1986) պատմվածքների ժողովածուները, «Գաղթականները» (1983) վեպը: Հեղինակ է նաև «Շահան Շահնուր» (1982), «Լեւոն Զաւէն Աիտւրմէլեան» (1984) մենագրությունների: Հանդես է եկել նաև Շահան Շահե կեղծանունով: մահացել է 1994 թվականինԱՄՆ-ում:

 Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Մարդը հոդին վրա, Ե., 1987: 

Հողի ն. հացի մարդիկ (վեպ), Լոս Անջելես, 1990: 

Երբ դաշտերը կը մեռնին (պատմվածքներ), Լոս Անշելես, 1998:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am