ԱԼԱԶԱՆ (Գաբուզյան) Վահրամ Մարտիրոսի. ծնվել է 1903 թվականի մայիսի 6 (19)-ին Վանում: Գրող, հասարակական գործիչ: 1914-ին հայրենադարձել է: 1923-32-ին՝ Հայաստանի պրոլետ գրողների ընկերակցության նախագահ, 1923-36-ին՝ Հայաստանի և Անդրֆեդերացիայի ԿԳԿ-ների անդամ, 1933-36-ին, միաժամանակ՝ ՀԳՄ վարչության առաջին քարտուղար: Ալազանի «Երգեր կառուցման և հաղթանակի» (1930) ու «Մաքառումներ» (1933) բանաստեղծությունների ժողովածուները նոր ձևավորվող խորհրդային գրականության ուշագրավ երևույթներից են: Գրել է նաև «Դասալիքը» (1927) պատմվածքը և «Վաթսուներորդ հորիզոնում» (1934) վեպը: Մի շարք երկերում պատկերել է կյանքը հեռավոր Սիբիրում՝ Հայրենական պատերազմի տարիներին: Խոհական բնույթ ունեն «Հորիզոններ» (1957) ժողովածուի բանաստեղծությունները: Ալազանի անհիմն բռնադատվել է (1937-54), հետագայում արդարացվել:

Մահացել է 1966 թվականի մայիսի 17-ին Երևան:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Բանաստեղծի սիրտը, Ե.. 1954: 

Հյուսիսային աստղ, 2 վերամշկ. հրտ., Ե., 1958: 

Հուշեր, Ե., 1967: Անտիպ երգեր, Ե., 1972: 

Տառապամքի ուղիներով (Հուշեր), Ե., 1990:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am