ԱԼԻՔՍԱՆՅԱՆ Ավետիս Ավետիսի ծնվել է 1910 թվականի մայիսի 10-ին Կ. Պոլիսում: Գրող, խմբագիր, հասարակական գործիչ: Ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան և Կեդրոնական վարժարանները: Գրական ստեղծագործությունները («Անունը Մասիս դրինք», 1964, «Երջանկութիւն», 1964 և այլն) հիմնականում նվիրված են սփյուռքահայ կյանքին: Կ. Պոլսում («Ամսվան գիրքը», 1930, «Պատկեր», 1932-40, «Այսօր», 1947-48) և Փարիզում («Լույս Փարիզի», 1957, «Լուսաղբյուր», 1958) խմբագրել և հրատարակել է մի շարք պարբերականներ: Եղել է ֆրանսահայ մշակութային միության պատվավոր ֆրանսահայ գրողների ընկերակցության նախագահը:

Մահացել է 1984 թվականի սեպտեմբերի 20-ին Փարիզում:  

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am