ԱՄԻՐԽԱՆՅԱՆ Միքայել Դավթի ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 5-ին Պոկրովկա գյուղում (այժմ՝ գյուղ Ուրասար՝ ՀՀ Լոռու մարզում)]: Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (1990): Ավարտել է ԵՊՀ (1960): 1972-80-ին՝ ԵՊՀ դասախոս, 1980-95-ին՝ ԵՌՕԼՄԻ ռուս գրականության ամբիոնի դասախոս, 1995-2000-ին՝ վարիչ: Միաժամանակ, 1991-ին Երևանում հիմնել է Հումանիտար ինստիտուտը, որտեղ ուսումնասիրում են ճապոներեն, չինարեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն, հինդի և այլ լեզուներ: Հեղինակ է ռուսերեն գրված աշխատությունների («Ռուս գեղարվեստական գրականությունը Հայաստանի մասին», 1983, «Ռուս գեղարվեստական հրապարակախոսությունը Հայաստանի մասին»,1984, «Ռուս գեղարվեստական գրականությունը և հայերի ցեղասպանությունը», 2-րդ հարոտ, 1990, «Ռուս գրականության դասականները և Հայաստանը», 1991, «Ա.Ս. Պուշկինը և Հայաստանը», 1999, «Ռուսաստանը և Հայաստանը», 2-րդ հարոտ., 2003 և այլն), համահեղինակ՝ «Հայերեն-ճապոներեն բառարանի» (2004), «Հայաստան-Ճապոնիա. Քաղաքականական, տնտեսական, մշակութային և գիտական հարաբերություններ» երկլեզու ուսումնասիրության (2005):

Գրականության ցանկ
 
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am