ԱՆԱՆՅԱՆ Գառնիկ Գուրգենի ծնվել է 1934 թվականի հունիսի 22-ին Իջևանում: Գրականագետ, հրապարակախոս: Բանասիրական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1986): Ավարտել է ԵՊՀ (1958): 1977-85-ին՝ ԵՊՀ հրատարակչության տնօրեն, 1996-97-ին՝ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, 1985-96-ին՝ բանասիրական ֆակուլտետի, 2000-ից՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան: Ուսումնասիրությունները վերաբերում են հայ նոր և նորագույն շրջանների գրականության պատմությանը, հայ միջնադարյան և նոր շրջանի հրապարակախոսությանը («Հայ գրականությունը «Մուրճ» ամսագրում» (1972), «Սովետահայ պոեզիան Մեծ հայրենականի տարիներին» (1972), «Որոնումներ» (1974), «Եղիշե Չարենցը և ռուս գրականությունը» (1979), «Ավետիք Արասխանյան» (1987), «Եղիշե Չարենց» (1987), «Ներսես Լամբրոնացին հրապարակախոս» (1995), «Ի սկզբանէ էր բանն...» (1998), «Վերականգնենք մեր հիշողությունը» (2000), «Նիկոլ Աղբալյան (կյանքը և գրական-հրապարակախոսական գործունեությունը») (2002)]:

ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակ (2003): 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Արդի հայ մամուլի լույսն ու ստվերը, Ե., 2001:

 Հանուն և ընդդեմ գլոբալիզացիայի, Ե., 2003: 

Ակնարկներ հայոց հին և միջնադարյան գրականության, Ե., 2005:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am