ԱՆԱՆՅԱՆ Նելլի Վախթանգի ծնվել է 1938 թվականի ապրիլի 3-ին Երևանում: Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1999): Վ.Ա. Անանյանի դուստրը: Ավարտել է ԵՊՀ (1960): 1969-ից՝ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, խմբի ղեկավար, միաժամանակ 1999-ից դասախոսում է ԵԹԿՊԻ-ում: Ուսումնասիրությունները վերաբերում են 19-րդ դարի արևմտահայ արձակին, հայ նորագույն գրականության խնդիրներին, հրատարակության է պատրաստել Վ. Անանյանի «Երկերի» (հատոր 1-4, 1984) ժողովածուն: Հեղինակ է «19-րդ դարի 50-60-ական թվականների արևմտահայ ռոմանտիկական վիպագրությունը» («Գրական դեմքեր», ժողովածուում, 1976), «Արևմտահայ վիպագրություն» (1992) աշխատությունների: «Հայ քննադատական մտքի պատմության մատենագիտություն 1974-1920» գրքի կազմողներից է:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am