ԱՆԱՆՅԱՆ Պողոս (Անտոն) Գրիգորի ծնվել է 1922 թվականի ապրիլի 27-ին Կ. Պոլիսում: Բանասեր, պատմաբան: 1943-ից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1970-ից՝ աբբահայր: Հռոմի Գրիգորյաև համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն և աստվածաբանություն: 1960-ին ձեռնադրվել է վարդապետ, 1964-ից՝ միաբանության ներկայացուցիչը Վատիկանում: Գիտական ուսումնասիրությունները նվիրված են պատմաբանասիրական տարբեր հարցերի («Վարք Ա. Մեսրոպ Մաշտոցի», 1964, «Քրիստոնեութեան հետքեր Հայաստանի մէջ Ա. Գրիգոր Լուսաւորչի քարօգութենէն առաջ», 1979): Անանյանի աշխատասիրությամբ լույս են տեսել Կորյունի «Վարք Մաշտոցի» (1998), Զաքարիա Ձագեցու «Ճառք» (1995) գրքերը: Մահացել է 1998 թվականի հուլիսի 11-ին Բեյրութում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am