ԱՆԱՆՅԱՆ Վախթանգ Ստեփանի. ծնվել է 1905 թվականի օգոստոսի 8-ին Պողոսքիլիսա գյուղում (այժմ՝ Դիլիջանի շրջագծում): Գրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968): Աշխատել է «Մաճկալ» (1930-31), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-35) թերթերում, 1935-ին՝ «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր: Անանյանը գրել է որսորդական պատմվածքներ («Որս», 1934, ժող., «Որսորդական պատմվածքներ», պր. 1-8, 1947-77), վիպակներ [«Կրակե օղակի մեջ» (1930), «Սևանի ափին» (1951), «Հովազաձորի գերիները» (1956), վերջին երկուսի հիման վրա ստեղծվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները, Հայֆիլմ, 1954, 1957)]: Ուշագրավ է Անանյանի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հատոր 1-4, 1961-67) աշխատությունը (ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1970): Անանյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով): Մահացել է 1980 թվականի մարտի 4-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. հատոր 1-6, Ե„ 1968-71: 

Երկ., հատոր 1-4, Ե., 1984: 

Գրկ. Գյուլնազարյան Խ., Վախթանգ Անանյան, Ե., 1963:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am