ԱՆՏՈՆՅԱՆ Արամ ծնվել է 1875 թվականի դեկտեմբերի 23-ին Կ. Պոլիսում: Գրող, պատմաբան, հրապարակախոս: Սովորել է Կ. Պոլսի հայկական և ֆրանսիական վարժարաններում: Խմբագրել է «Ծաղիկ», «Լույս», «Կառափնատ», «Խարազան» հանդեսները, «Սուրհանդակ» թերթը: 1928-51-ին եղել է Փարիզի Նուպարյան մատենադարանի տնօրենը: Հավաքել է հայոց պատմությանը և գրականությանը վերաբերող արժեքավոր նյութեր ու վավերագրեր: Գրել է «Դրամի քողին տակ» (1904) վեպը, «Ճշմարտությունը» (1909) վիպակը, «Կավե արձաններ» (1910) երգիծական գործը, «Պատկերազարդ ընդարձակ պատմություն Պալքանյան պատերազմին» (հ. 1-4, 1912-13) երկը, «Այն սև օրերուն...» (1919) հուշագրությունը: Մահացել է 1952 թվականի դեկտեմբերի 23-ին Փարիզում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am