ԱՓԻՆՅԱՆ Աբգար Գևորգի. ծնվել է 1960 թվականի փետրվարի 5-ին Վանաձորում: Գրականագետ: Բանասիրական գիտությունների թեկնածու (1986): Ավարտել է ԵՊՀ (1982): 1987-ից դասախոսում է Երևանի բուհերում, 1994-96-ին՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլո դիվանի պետ, 1995-ից՝ «Նոր-Դար» ամսագրի խմբագիր, խմբագրական խորհրդի նախագահ, 1996- 2001-ին՝ ՀԳՄ առաջին քարտուղար, 2001-ից՝ ՀԳՄ «Նոր-Դար» ընկերության նախագահ, 2005-ից՝ Արվեստի միջազգային ակադեմիայի նախագահ:

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ նոր և ռուսական գրականության խնդիրներին («Ստեփան Զորյանը և ռուսական գրականությունը», 1988, «Գրականություն և ճակատագիր», 1996, «Կարմիր լիալուսին. Վ. Գրիգորյանի պատմավեպը», 1997, «Սիրո տարածություն, երեք էտյուդ Սարո Սարգարյանի մասին», 1999, «Վլադիմիր Աայակովսկու մահն ու անմահությունը», 2002):

Համահեղինակ է դպրոցական դասագրքի:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am