ԱՐԱՄՈՒՆԻ Վահան Խաչատուրի. ծնվել է 1914 թվականի դեկտեմբերի 12-ին Կարսում: Բանաստեղծ, արձակագիր: Ավարտել է ԵՊՀ լեզվագրական ֆակուլտետը (1934): Ամատունու քնարական բանաստեղծությունների հիմնական թեման հայրենասիրությունն է, սերը բնության և մարդու նկատմամբ («Երգեր», 1939, «Իմ աշխարհը», 1955, «Հայաստանն իմ  սրտում», 1958, «Գարունն իմ այգում», 1962, այլ ժողովածուներ): Արձակ երկերում պատկերել է ժամանակակից կյանքը («Հասմի՛կ, ների՛ր ինձ», 1965, վեպ, «Լեռնային ամրոցներում», 1966, վավերագրական վիպակ): Մահացել է 1966 թվականի հունվարի 20-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am