ԱՐԱՄՅԱՆ Վալտեր Գևորգի. Ծնվել է 1909 թվականի հուլիսի 15-ին (15.7.1909, Վաղարշապատում:  Արձակագիր: Ռ.Գ. Արամյանի եղբայրը: Ավարտել է ԵՊՀ (1932): Գրել է «Ռուսա որդի Արգիշտի» (1957) պատմական վիպակը, «Մարդը» (1959), «Ընկած ծառը» (1964), «Մի՞թե բոլորը հող դարձան» (1970), «Արահետներ» (1977), «Վերադարձ» (1983), «Զարմանալի տարիներ» (1985) պատմվածքների ժողովածուները: Կատարել է թարգմանություններ ռուսերենից: Արամյանը բռնադատվել է, աքսորվել, հետագայում արդարացվել: Մահացել է 1994 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Խոտորջուրցիներ, Ե., 1987: Կոլիմա, Անթիլիաս, 1994:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am