ԱՐԱՐԱՏ (Նաճարյան) Անդրանիկ Տիգրանի ծնվել է 1922 թվականին Հալեպում: Գրող, հրատարակիչ, խմբագիր: Հեղինակ է պատմվածքների («Կրակե արդարութիւն», 1946, «Շիլ մը անապատին մէջ», 1965, ժողովածուներ), բանաստեղծությունների («Հավերժական մարդը», 1953, «Անավարտ ուղին», 1964, «Մատեան հոգեդարձի», 1985, «Հինգտողանի», 1986, ժողովածուներ): Աարարատի ստեղծագործությունները պատկերում են Մեծ եղեռնը, հայ գաղթականների կյանքը, հայրենի Երկրի զարթոնքը: Հալեպում 1945-48-ին (մի խումբ ընկերների հետ) խմբագրել և հրատարակել է «Դեպի երկիր», 1967-70, 1972-ին՝ «Մշակույթ» պարբերագրքերը:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am