ԱՐԵՇՅԱՆ Սալոմե Գրիգորի. ծնվել է 1913 թվականի հունվարի 5-ին Թիֆլիսում: Գրականագետ: Գ. Հ. Արեշյանի դուստրը: Բանասիրական գիտությունների դոկտոր (1958): ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1964): Ավարտել է Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտը (1934): Զբաղվել է հայ- ռուսական գրական կապերի ուսումնասիրությամբ («Ռուս գրողները Հայաստանի մասին», 1946, «Հայ մամուլը և ցարական գրաքննությունը» (1957, ռուսերեն): Մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 29-ին, Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am