ԱՐԳՈՒՏԻՆՍԿԱՅԱ (Արղության) Լյուսյա Ալեքսանդրի. ծնվել է 1897 թվականի հուլիսի 3(15)-ին Թիֆլիսում: Գրող: Գրել է ռուսերեն: Խորհրդային առաջին կին զինթղթակիցը: Ավարտել է Թիֆլիսի ռուսական գիմնազիան, ապա՝ ՄՊՀ բժշկական ֆակուլտետը: Առաջին համաշխարհային պատերազմի, քաղաքացիական կռիվների, խորհրդա-ֆիննական և Հայրենական պատերազմների մասնակից: 1916-ին զինվոր, բուժքույր է եղել Սարիղամիշում, Էրզրումում, Կարսում: Գրել է «Ջրապտույտում» (1928, վիպակ), «Մեծ գրքի էջը» (1930, վեպ), «Հրե ճամփա» (1932) և «Տատյանա Սոլոմախա» (1937) գրքերը: «Մեծ սրտի մարդիկ» (1942), «Ցասման բոց» (1943), «Արյունոտ հողը» երկերում նկարագրել է Հայրենական պատերազմի (1941-45) հերոսական էջերը: Մահացել է 1968 թվականի օգոստոսի 21-ին Մոսկվայում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am