ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ Ալբերտ Վրթանեսի. ծնվել  է 1928 թվականի օգոստոսի 10-ին Չանախչի գյուղում (այժմ՝ Զանգակատուն՝ ՀՀ Արարատի մարզում): Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1975): Ավարտել է ԵՊՀ (1950): 1953-62-ին՝ «Գրական թերթի» բաժնի վարիչ, քարտուղար, 1962-65- ին՝ «Սովետական գրականություն» ամսագրի բաժնի վարիչ, 1965-70-ին՝ «Պատմա-բանասիրական հանդեսի» ավագ գիտաշխատող, 1970-79-ին՝ «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ: Ուսումնասիրությունները վերաբերում են հայ նոր գրականության հարցերին («Բանաստեղծների և բանաստեղծության մասին», 1971, «Պարույր Սևակ», 1974, «Սիլվա Կապուտիկյան», 1983, «Պարույր Սևակ: Կենսամատենագիտություն», 1983):

Մահացել է 1979 թվականի հունիսի 22-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am