ԱՐՄԵՆ Ենովք. ծնվել է 1883 թվականին, Էֆքերե գյուղում (Կեսարիայի մոտ): Գրող, մշակութային գործիչ: Սովորել է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանում և Ռոբերտ քոլեջում: 1900-05-ին աշխատել է «Բյուրակն», 1906-08-ին՝ «Մասիս», 1909-10- ին՝ «Առավոտ» թերթերի խմբագրություններում, 1910-12-ին՝ «Չեզոք» թերթի խմբագիր: 1911-14-ին զբաղվել է ուսուցչությամբ: 1931-ին բնակություն է հաստատել Մարսելում, որտեղ և հիմնել է տպարան: Լույս է ընծայել «Կինը» (1906) պատմվածքների ժողովածուն, «Թրքահայ գրականութիւնը մամուլի ազատութեան թուականին» (1909) ուսումնասիրությունը, «Ամերիկեան դեսպան մր. Մորկընթաուի հուշերը ...» (1919) գրքի թարգմանությունը: Եղել է Ֆրանսահայ մշակութային միության Մարսելի մասնաճյուղի նախագահը: Մահացել է 1968 թվականի մայիսի 6-ին: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am