ԱՐՇԱԿՅԱՆ Հերանուշ. ծնվել է 1887 թվականի հուլիսի 28-ին  Կ. Պոլիսում: Բանաստեղծուհի: Սովորել է Կ. Պոլսի Սաքրի գյուղի Քույրերի և Պեշիկթաշի Մարրուհլա վարժարաններում (1899-1902): Գրել է քնարաշունչ բանաստեղծություններ («Լրում», «Երկու ճամփաները», «Հույս», «Ղարիպը», «Լացին գիշերը», «Մահվան մոտ» և այլն): Մահացել է 1905 թվականի մարտի 27-ին: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հոգիներուն արցունքը, Ե., 1956:

Գրկ. Հակոբյան Ս., Հերանուշ Արշակեան, Վնն., 1922: 

Գաբրիելյան Վ., Արևմտահայ բանաստեղծներ, Ե., 1974:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am