ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Աշոտ Մարտիրոսի. ծնվել է 1913 թվականի մայիսի 29-ին Շուշիում: Գրող, լրագրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975): Գործերը վերաբերում են հայ-ռուսական(«Բարեկամություն», գիրք 1-2, 1963), հայ-լատիշական («Յան Ռայնիսը և հայ ժոդովուրդը», 1954) մշակութային գրական կապերին: Գրել է նաև «Ակն Բյուրականի» (1962), «Հրաշալի Էստաֆետը» (1971), «Հրեղեն ոտնահետքեր» (1973, վւսվերագր վիպակ), «Ծովակալ» (1974), «Օրբելի եղբայրներ» (1986). «Գալակտիկան ափի մեջ» (1984. ֆրաներեն), «Իվան Թևոսյան» (1987), «Հեռավոր աստղերի դեսպանը» (1987, անգլերեն), «Բյուրականի միջօրեականը» (1987, ռուսերեն, 1990, հայերեն), «Երկինքը, աստդեիը, տիեզերքը» (1988) գրքերը: Մահացել է 1992 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am