ԱՍԱՔԻ ԳԵՈՐԳԵ ծնվել է 1788 թվականի մարտի 1(12)-ին Հերցայում (Բուկովինա): Գրող, լուսավորիչ: Փիլիսոփայությանյան դոկտոր: Սովորել է Լվովում (1796-1804), ապա՝ Վիեննայում և Իտալիայում: Ռումինական և մոլդովական գրականության պատմության մեջ նշանակալի դեր են կատարել Ասաքի Գեորգեի բանաստեղծությունները, առակները, պատմական նորավեպերը [«Ընտիր առակներ», «Բանաստեղծություններ» (երկուսն էլ՝ 1836, ժողովածուներ), «Իշխանուհի Ռոքսանա» (1841), «Մոլղավուհի Ելենան» (1851), «ճերմակ հովիտը» (1855)]: Մոլդովայում բացել է առաջին ազգային դպրոցը և ճարտարագիտական ուսումնարանը: Կազմակերպել է ռումիներեն առաջին թատերական ներկայացումները (1816), Յասսիում հիմնել փիլիսոփայության, իրավունքի և ւսստվածաբանության Միհըյլյան ակադեմիան (1835), երաժշտադրամատիկական դպրոց (1836), գրել է պիեսներ, զբաղվել նկարչությամբ: Իր հիմնադրած «Ալբինա» (1835) տպարանում հրատարակել է իր խմբագրած լրագրերը և գիտական պարբերականները [«Գազետ դը Մոլդովա» («Մոլդովական լրագիր»), «Ալբինա Ռոմընեասկը» («Մեղու Ռումինիո»)], լուսաբանել է հայկական մշակութային հարցեր, տպագրել նմուշներ հայ գրականությունից, կազմել «Ֆրանս-ռումինական հանրագիտարանը»: Լույս է ընծայել «Վավերաթղթերի հավաքածու» ժողովածուն (1853, ռումերեն), որն արժեքավոր նյութեր է պարունակում մոլդովահայության մասին: Մահացել է 1869 թվականի նոյեմբերի 12(24)-ին Յասսիում: 1890-ին Յասսիում նրա պատվին կանգնեցվել է հուշարձան:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am