ԱՍԱՏՈՒՐ (Ասատուրյան) Հրանդ ծնվել է 1862 թվականի օգոստոսի 10 (22)-ին Կ. Պոլիսում: Գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս, գրաքննադատ: Ավարտել է Փարիզի իրավաբանական վարժարանը (1884): Կ. Պոլսում աշխատել է որպես իրավաբան: Գրչակիցների հետ 1876-ին հիմնադրել է Հայ գրական ընկերությունը, 1879-ին՝ Կիլիկյան ընկերությունը: 1892-98-ին՝ «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր: Լույս է ընծայել «Պատանեկան ներշնչումներ» (1879) գեղարվեստական ստեղծագործությունների ժողովածուն: Ասատուրը հիմնականում զբաղվել է գրաքննադատությամբ: «Դիմաստուերներ» (1921) գրքում ներկայացրել է հայ գրական-հասարակական գործիչներ Ս. Տյուսաբի, Գ. Օտյանի, Հ. Պարոնյանի, Ս. Սամուրյանի, Գ. Չիլինկիրյանի կյանքը և գործունեությունը: Կնոջ՝ Սիպիլի աշխատակցությամբ կազմել է հայոց լեզվի և գրականության դասագրքեր («Նոր թանգարան հայերէն լեզուի», 1929 և այլն): Ասատուրի ստեղծագործական ժառանգության մասն են կազմում նամակները (Ասատուր, «Սիրային նամակներ», 2001): Մահացել է 1928 թվականի հունիսի 5-ին  Կ. Պոլիսում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Ագատյան Թ., ժամանակակից դէմքեր. Զապել և Հրանդ Ասատուր, Կ. Պ., 1937:

Հայրապետյան Ս.Պ., Հրանդ Ասատուր: Կեանքը եւ գործը, Լոս Անջելես, 1979:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am