ԱՍԱՏՈՒՐՅԱՆ Հակոբ Հովհաննեսի ծնվել է 1903 թվականի մարտի 3-ին Չոմախլու գյուղում: Գրող: Փրկվելով Մեծ եղեռնից՝ 1920-ին հաստատվել է ԱՍՆ-ում: Ասատուրյանի «Անդաստան» (1946) բանաստեղծությունների գիրքն արտացոլում է հայրենի հողից կտրված հայի տվայտանքը: Նրա «Հովակիմի թոռները» (1965), «Հովակիմի թոռնորդիները» (1982), «Տօ, լա՛ճ տնաւեր» (1986) վեպերը սփյուռքահայ արձակի նվաճումներից են: Ասատուրյանը գրել է նաև «Կոմիտաս վարդապետ եւ հայ երգը» (1962) աշխատությունը, Հայաստանի կյանքն ու մշակույթը ներկայացնող Երկեր («Քարի եւ հողի պատմութիւն», 1969, «Պարոյր Սեւակի հետ», 1971): Մահացել է 2003 թվականին: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հարիւրամեակ, հանդիպումներ, յուշեր, Նյու Յորք, 1978:

Գրկ. Թամրագյան Հ., Հակոբ Ասատուրյան: Կյանքը և գործը, Ե.. 1993:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am