ԱՏՐՊԵՏ (Մուբայաջյան Սարգիս Մկրտչի, ծնվել է 1860 թ. հունվարի 31-ին Կարսում: Գրող, հասարակական գործիչ։ ՍԴՀԿ Թիֆլիսի կոմիտեի անդամ (1893-ից)։ Ձերբակալվել և աքսորվել է Դոնի Ռոստով (1895)։ Ազատվելուց հետո Թավրիզում հրատարակել է «Ապագա» թերթը։ «Ալմաստ» (1891) վեպում պատկերել է «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպության գործունեությունը։

Ատրպետը համիդյան վարչակարգը տապալելու գործում անհրաժեշտ է համարել հայ-թուրքական «հեղափոխական համագործակցությունը»։

Արևմտահայ կյանքի հետաքրքիր պատկեր է ներկայացնում նրա «Տժվժիկը» (համանուն կինոնկար՝ 1961) պատմվածքը։ Գրել է նաև պատմաբանասիրական հետազոտություններ, հրապարակախոսական հոդվածներ («Հողատիրութիւնը Կովկասում», 1906, «Հայ թագաւորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ», 1916)։ Ատրպետը մահացել է 1937 թվականին Լենինականում: 

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ստեղծագործություններ

Երկերի ժողովածու, հատոր 1-10, Թավրիզ-Ալեքսանդրապոլ-Թ., 1904-1911։ 

Երկեր, Երևան, 1964թ.։

 
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am