ԱՎՉՅԱՆ Սուրեն Գևորգի. ծնվել է 1904 թվականի օգոստոսի 5-ին Թիֆլիսում: Գրող, թարգմանիչ: ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964): Թբիլիսիում և այլուր բեմադրվել են Ավչյանի «Սայաթ-Նովա», «Պըլը-Պուղի», «Քյոռ-օղլի» և այլ պիեսներ: Գրել է նաև բանաստեղծություններ, «Վրաց-հայկական թատերական փոխհարաբերությունները» (1961, վրացերեն), «Հայերը Վրաստանում» (անտիպ) աշխատությունները: Հայերեն է թարգմանել Ա. Ղազբեգիի, է. Նինոշվիլու, Կ. Գամսախուրդիայի և վրաց այլ գրողների երկերը, վրացերեն՝ Ղ. Աղայանի, Պ. Պռոշյանի, Հ. Պարոնյանի, Հ. Շիրազի և այլոց ստեղծագործություններից: Մահացել է 1985 թվականի հունիսի 2-ին Թբիլիսում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Բանաստեղծություններ, Թ, 1959:

Գրական ակնարկներ, Թ., 1978:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am