ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆ Մայիս Թադևոսի ծնվել է 1918 թվականի ապրիլի 5-ին Իգդիրում: Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1972): Թ. Հ. Ավդալբեգյանի որդին: Ավարտել է ԵՊՀ (1940): Հրատարակությանյան է պատրաստել հայ միջնադարյան գրական հուշարձանների քննական բնագրեր. «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (1957), «Խաչատուր Կեչառեցի» (1958), «Գրիգորիս Աղթամարցի» (1963): Գրել է «Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը» (1971), «Յայսմաւուրք» ժողովածուները և նրանց պատմագրական արժեքը» (1982) մենագրությունները: Մահացել է 1983 թվականի փետրվարի 5-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am