ԱՎԴԱԼՅԱՆՑ Հովհաննես. ծնվել է 1803 թվականին: Թարգմանիչ, մանկավարժ: Կալկաթայում եղել է ուսուցիչ և տնօրեն Հայոց մարդասիրական ճեմարանում: Անգլերեն է թարգմանել Մ. Չամչյանի «Խրախճան պատմութեան հայոց» (1827) աշխատությունը, հայերեն՝ Շատոբրիանի («Ատալա», 1826), Ս. Ջոնսոնի («Հռասսելաս», 1826) և այլ գրողների ստեղծագործություններից: Մահացել է 1870 թվականի հուլիսի 11-ին Կալկաթայում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am