ԱՅՎԱԶՈՎՍԿԻ Գաբրիել Կոստանտինի. ծնվել է 1812 թվականի մայիսի 10-ին Թեոդոսիայում: Մանկավարժ, բանասեր-պատմաբան, թարգմանիչ, եկեղեցական, հասակական գործիչ: Հ. Կ. Այվազովսկու եղբայրը: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա՝ Ղարասուբազարի հայ կաթոլիկ Դպրատանը:1826-ին մեկնել է Վենետիկ, ուսանել Մխիթարյան միաբանությունում, դարձել վերջինիս անդամ (1830), արքեպիսկոպես(1871): 1830-ից՝ միաբանության ընդհանուր քարտուղար:1842-48-ին դասավանդել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան, 1848-56-ին՝ Փարիզի Մուրադյան վարժարաններում, մասկակցել Փարիզի Հայկազյան վարժարանի հիմնադրմանը: 1843-48-ին՝ առաջին հայագիտական հանդեսի՝«Բազմավեպի» հիմնադիր-խմբագիր, 1856-65-ին՝ «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագիր-հրատարակիչ:1858-67-ին՝ Հայ եկեղեցու Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի, 1876-80-ին՝ Վիրահայոց թեմերի առաջնորդ:1858-ին հիմնել է Թեոդոսիայի Խլիբյան վարժարանը: Եղել է Գևորգյան ճեմարանի տեսուչ: Աշխատությունները վերաբերում են պատմությանը, կրոնին, աստվածաբանությանը: Հեղինակել է նաև դասագրքեր: Տիրապետել է տասներկու լեզվի, կատարել բազմաթիվ թարգմանություններ, այդ թվում՝ Մովսես Խորենացու և Ագաթանգեղոսի երկերը՝ իտալերեն: Մահացել է 1880 թվականի ապրիլի 8-ին Թիֆլիսում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am