ԱԶԱՏՅԱՆ Թորոս Մարտիրոսի, Ազատունի ծնվել է 1898 թվականի մայիսի 5-ին Ապուչեխ գյուղում, Ակնի գավառ: Բանասեր, բանաստեղծ, խմբագիր, հասարակական գործիչ: Սովորել է Ակնի Նարեկյան և Չմշկածագի վարժարաններում: Աշխատել Է Կ. Պոլսի ազգային պատրիարքարանում, Պեզճյան վարժարանում: Եղել է «Ընդարձակ տարեցույց Ս. Փրկչյան ազգային հիվանդանոցի» (1921-31), «Մշակույթ», «Աստղաբերդ» տարեգրքերի խմբագիր: Հրատարակվել են Ազատյանի «Աղբիւր անմահութեան» (1927, 1928, 1933) բանաստեղծությունների շարքերը, «Քառասնակ» (1930) արձակ ժողովածուն, «Միսաք Մեծարենց» (1922), «Կոմիտաս վարդապետ» (1931), «Զապել եւ Հրանտ Ասատուր» (1937), «Հայկանուշ Մառք» (1954) ուսումնասիրությունները, «Ակն և ակն ցիք» (1943) և այլ բանասիրական հետազոտություններ: Ազատյանը հավաքել է ազգագրական բնույթի և հայ աշուղների ստեղծագործություններ: Մահացել է 1955 թվականի նոյեմբերի 15-ին Կ. Պոլիսում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am