ԱԶԱՐՅԱՆ Արիստակես (1782 -1855), բառարանագիր, հրատարակիչ: Կրթությունն ստացել է Տրիեստի Մխիթարյանների վանքում: Որպես հոգևոր առաջնորդ՝ ծառայել է Կեսարիայում: Եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության երկրորդ աբբահայրը: Ազարյանի օրոք Վիեննայի հայկական տպարանն այն աստիճան է զարգացում ապրել, որ 1838-ին հնարավոր է դարձել «Որ օրհնես զայնոսիկ» աղոթքը տպագրել 25 լեզվով: Հիմնադրել է Վիեննայի միաբանության վանքի դրամագիտության բաժինը: Իր եղբոր՝ Ստեփանոս Ազարյանի հետ կազմել է բազմալեզվյան ընդարձակ բառարան՝ «Նոր բառգիրք յունարէն, իտալերէն, հայերէն, տաճկերէն» (1848):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am