ԲԱԿՈԻՆՑ Ակսել (Թևոսյան Ալեքսանդր Ստեփանի). ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին Գորիսում: Գրող, բանասեր, թարգմանիչ, կինոդրամատուրգ: Ս. Ա. Բակունցի հայրը: Ավարտել է Գորիսի ծխական դպրոցը (1910), Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1917), Փանոս Թերլեմեզյան,  Ակսել Բակունցի դիմանկարը (1932):Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը (1923): 1918-ին կամավոր, խմբերի հետ մասնակցել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին (Էրզրում, Կարս, Սարդարապատ): 1924-26-ին՝ Զանգեգուր գավառի գլխավոր գյուղատնտեսեսական և հողային բաժնի վարիչ: 1923-25-ին «Մարտակոչ» (Թիֆլիս) և «Խորհրդային Հայաստան» թերթերում տպագրվել են Բակունցի «Մեր գյուղերում», «Գավառական նամականի», «Նամակներ գյուղից» ակնարկների շարքերը, որտեղ ներկայացված է գյուղի տնտեսական վիճակը: Բակունցին գրական հռչակ է բերել պատմվածքների «Մթնաձոր» ժողովածուն («Ալպիական մանուշակ», «Լառ Սարգար», «Միրհավ», «Խոնարհ աղջիկը», «Այու սարի լանջին», «Մթնաձորի չարքը» և այլն): 1927-ին լույս է տեսել «Հովնաթան Մարչ» երգիծական վիպակը, 1933-ին՝ «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուն («Նամակ ռուսաց թագավորին», «Սպիտակ ձին», «Բրուտի տղան», «Սև ցելերի սերմնացանը» և այլն): Պատմվածքներում գեղարվեստական մեծ վարպետությամբ պատկերված են հայրենի բնությունը, հայ գեղջուկի միամտություննԷդվարդ Իսաբեկյան, "Ակսել Բակունց": ու հոգու գեղեցկությունը, աշխատավոր մարդու հոգեկան արժանիքները: 1935-ին հրատարակվել են «Անձրևը» ակնարկների ժողովածուն, «Եղբայրության ընկուզենիները» գիրքը, որտեղ զետեղված «Կյորես» երգիծական վիպակում նկարագրված է գավառական քաղաքի կյանքը, կենցաղը: Անավարտ են մնացել Բակունցի «Խաչատուր Աբովյան», «Կարմրաքար», «Որդի որոտման» գործերը: Բակունցի սցենարներով նկարահանվել են «Սև թևի տակ» (1930), «Տրագեդիա Արագածի վրա» (1931), «Զանգեզուր» (1936) կինոնկարները:

Բակունցի բանասիրական աշխատություններից ուշագրավ է «Խաչատուր Աբովյանի «Անհայտ բացակայումը» (1932) ուսումնասիրությունը: Կատարել է թարգմանություններ: Աշխարհաբարի է վերածել միջնադարյան առակների «Աղվեսագիրք» հավաքածուն (1935):

Բակունցը հայ գրականությունը հարստացրել է պատմվածքի և վիպակի դասական նմուշներով, ազգային գեղագիտական մտածողությունն արտահայտող ոճով:

Անհիմն բռնադատվել է: Մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին: Մահվան հանգամանքները անհայտ են: Հետմահու արդարացվել է: 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Խշխանյան Ռ., Ակսել Բակունց (կենսագրություն և մատենագիտություն), Երևան, 1960թ.: 

 Աղաբաբյան Ս., Ակսել Բակունց, Երևան, 1971թ.:

Ստեղծագործություններ

Բակունց Ա., Երկեր, «Սովետական գրող», Երևան, 1986թ.:

Երկեր,հատոր 1-4, Երևան, 1976-84թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am