ԴԱՇՏԵՆՑ (Տոնոյան) Խաչիկ Տոնոյի. Ծնվել է 1910 թվականի մայիսի 25-ին Դաշտադեմ գյուղում (Բիթլիսի նահանգի Խութ-Բռնաշեն գավառ):  Գրող, թարգմանիչ, բանասեր: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967): Ավարտել է ԵՊՀ (1932), Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը (1940): Հրատարակել է «Երգերի գիրք» (1932), «Գարնանային երգեր» (1934) բանաստեղծությունների ժողովածուները, «Տիգրան Մեծ» (1947) չափածո ողբերգությունը: Դաշտենցին լայն ճանաչում են բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» (1950) վեպը, այնուհետև` «Ռանչպարների կանչը» (1979) յուրատիպ վիպասքը: Գրել է նաև բանասիր. աշխատություններ` «Բայրոնը և հայերը» (1959), «Ըղձյալ այգաբացի երգիչը» (1967): Բնագրից թարգմանել է Վ. Շեքսպիրի, Հ. Լոնգֆելլոյի, Վ. Սարոյանի ստեղծագործություններից:

Խ. Դաշտենցը մահացել է 1974 թվականի մարտի 9-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am