ԳԱԼՇՈՅԱՆ (Մանուկյան) Մուշեղ Հովեի. ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 13-ին Մեհրիբան գյուղ (այժմ՝ գյուղ Կաթնաղբյուր՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Արձակագիր: Ավարտել է ՀԳԻ (1957), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները (1971): Լույս են տեսել Գալշոյանի «Կռունկ» (1969), «Ծաղկած քարեր» (1973), «Մարութա սարի ամպերը» (1981, ՀԽԱՀ Պետական մրցանակ՝ 1981) պատմվածքների ժողովածուները, «Բովտուն» (1974, ՀԳՄ առաջին կարգի մրցանակ՝ 1973) վեպը, «Ձորի Միրոն» (1983) վիպակը: Ստեղծագործություններում կորուսյալ հայրենիքի կարոտն է, Մեծ եղեռն ապրած հայության արդար դատը: Գալշոյանի երկերի հիման վրա նկարահանվել են «Հնավանդ թմբուկը», «Բովտուն», «Ձորի Միրոն» կինոնկարները: Մ. Գալշոյանը մահացել է 1980 թվականի հոկտեմբերի 15-ին Կաթնաղբյուր գյուղում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Բովտուն (վեպ, Էսսեներ, ակնարկներ, հոդվածներ), Ե., 1982:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am