ԽԱՆՋՅԱՆ Գուրգեն Վազգենի (ծնվել է 25.1.1950, Երևան), արձակագիր, դրամատուրգ։ Ավարտել է ՀԳԻ (1977)։ 1992-96-ին՝ ՀՀ ազգային հեռուստատեսության սցենարիստ, 1996–2003-ին՝ «Նոր-Դար» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, 2003-ից՝ ՀԳՄ «Սատիրիկոն» ամսաթերթի գլխավոր խմբագիր։ Հեղինակ է «Հիվանդանոց» (1994), «Նստիր Ա գնացքը» (2002) վեպերի, «Շարժասանդուղք» (1994), «Ստվերներ խամաճիկների փողոցում» (1998), «Սպանել փրկչին» (2001), «Սարդկանց տուն ուղարկիր» (2004) պիեսների, վիպակների և պատմվածքների ժողովածուների, «Լռության սիմֆոնիա» ֆիլմի (ռեժ՝ Վ. Չալդրանյան, 2001) սցենարի, հեռուստապիեսների և այլն։ Խանջյանի պիեսները բեմադրվել են Երևանում, Վանաձորում, Ստեփանակերտում, Թբիլիսիում։

ՀՀ Պետական մրցանակ (1998)։

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am