ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Վլադիմիր Աղասու (ծնվել է 26.5. 1936, Լենինական), գրականագետ: Բանասիրական գիտություններ դոկտոր (1987): Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը (1959): 1966-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտում, 1994-ից՝ փոխտնօրեն: Լույս են տեսել Կիրակոսյանի «Ռուբեն Սևակ. կյանքը և ստեղծագործությունը» (1972), «Արևմտահայ բանաստեղծությունը 1890-1907 թթ.» (1985) աշխատությունները: Հեղինակ է «Հայ նոր գրականության պատմության» որոշ գլուխների, համահեղինակ՝ «Գրական դեմքեր» (1976), «Հայ քննադատության պատմություն» (1985), «Հայկական ռեալիզմի տեսության և պատմության հարցեր» (1987) ուսումնասիրությունների: Կազմել է VII դասարանի «Հայ գրականություն» դասագիրքը (1993, 1997, 2000):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am