ԱՂԱԲԱԲՅԱՆ Կարապետ Տիգրանի ծնվել է 1896 թվականին Ալեքսւսնդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկավարժ, թարգմանիչ: 1913-18-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1918-21-ին՝ Թիֆլիսի Քամոյան օրիորդաց, 1921-24-ին՝ հայկական միջնակարգ դպրոցների տնօրեն: 1924-37-ին դասավանդել է մի շարք բուհերում, 1952-ից՝ Թբիլիսիի մանկավարժ, ինստիտուտի հայոց և ադրբեջաներեն լեզուների և գրականության ամբիոնի վարիչ: Հեղինակ է դպրոցական դասագրքերի և ձեռնարկների, կատարել է թարգմանություններ:

Մահացել է 1965 Թբիլիսում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am