ԱԼԻՔՅԱՆ Աբրահամ Սարգսի ծնվել է 1928 թվականի մայիսի 21-ին Ալեքսանդրետ քաղաքում (Թուրքիա)]: Բանաստեղծ, թարգմանիչ: Ավարտել է Բեյրութի Նշան Փալանջյան ճեմարանը (1947), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրական ինստիտուտը (1954): 1947-ին հայրենադարձել է: Լույս են տեսել Ալիքյանի «Հորիզոն» (1947), «Կանաչ սոսափ» (1959), «Աչքեր» (1968), «Նժար» (1974), «Արևմաղ» (1983), «Թուղթ չափաբերական» (1991) և այլ ժողովածուներ: Ֆրանսերենից թարգմանել է Գ. Ֆլոբերի, Գ. Ապոլիների, Ռ. Մարտեն դյու Գարի, Շ. Ազնավուրի, Ռուբեն Մելիքի և այլ հեղինակների գործերից:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am