ԱՆԱՆՅԱՆ (Տեր-Անանյան) Սարգիս Սողոմոնի ծնվել է 1885 թվականի մայիսի 14-ին Բերդ քաղաքում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): Թարգմանիչ, մանկավարժ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1903): 1904-35- ին՝ ուսուցիչ Օդեսայի, Ախալցխայի, Բերդի, Գանձակի հայկական դպրոցներում: Առաջինն է հայերեն թարգմանել Գի դը Մոպասանի «Մի կյանք» (1906) վեպը: Կատարել է թարգմանություններ Ա. Աննենսկայայի, Ա. Բեբելի, Ա. Ռուսովայի, Ա. Սմեդլիի ստեղծագործություններից: Մահացել է 1935 թվականի դեկտեմբերի 2-ին Գանձակում (այժմ՝ Գյանջա՝ Ադրբեջանում):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am